Հակակոռուպցիոն քրեական դատարանում անցկացվել Ռոբերտ քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին Հանրային մեղադրողի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, մեղադրյալների պաշտպաններ։ Դատական նիստն անցկացվում էր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։ Դատական նիստի սկզբում հանրային մեղադրողի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց մեղադրյալների պաշտպանների կողմից հնչեցված հարցերին։
Մեղադրյալ Արմեն Գևորգյանը մեջբերեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած որոշումը։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը հրաժարվում են ճանաչել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը հաստատվել է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսպիսով, վեհաժողովը փաստացի ընդունել է ընտրությունների արդյունքների օրինականությունը և ընտրական գործընթացի ավարտը իրավական շրջանակներում»,- մեջբերեց Գևորգյանը։ Ներկայացրեց ԵԽԽՎ ևս մի քանի որոշումներ, որոնք առնչվում էին մարտի մեկի գործին։
Միջազգային կազմակերպությունները մարտի մեկի իրադարձությունները որակել են որպես բախումներ, որոնց ընթացքում հանվել է 10 մարդ, վիրավորվել է ավելի քան 130 մարդ, ավելի և կվերցուցակվել է իրադարձությունները բացառապես խաղաղ ներկայացնելու գործերից։ Օրինակ, 16/09 բանաձևում վեհաժողովը հետևյալ արձագանքն է արել։ Վեհաժողովը դատապարտում է ոստիկանության և ցուցարարների մինչև բախումները և 2008 թվականի մարտի 1-ին բռնության սրումը, որի հետևանքով 10 մարդ զոհվեց, իսկ մոտ 200 մարդ վիրավորվեց։
Արմեն Գևորգյանը խոսքի ավարտին անդրադարձավ իր և Սեյրան Օհանյանի՝ մարտի մեկի գործում ներգրավված լինելուն և արարքի իրավական գնահատականը փոխելուն,։ Նա նշեց, որ նոր քրեական հետապնդում հարուցելուց առաջ պետք է հաղթահարել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը։
Այս ձևակերպմանը պատասխանելով, դատախազ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ նրանց նկատմամբ չի հարուցվում նոր քրեական հետապնդում, փոփոխվում է նրանց արարքի իրավական գնահատականը։
Կողմերի ելույթներից հետո, Դատարանը որոշում կայացրեց թույլատրել փոխել արարքի իրավական գնահատականը։ Գործով առկա փաստական հանգամանքները շտկելու և ներկայացնելու համար դատարանը հավելյալ ժամանակ տրամադրեց։
Դատական նիստի մանրամասները տեսանյութում: