Փորձառու մասնագետը կրթում է դեռահասներին

«Հայաստան» մարզական կազմակերպության բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի ամենափորձառու մարզիչը Գարիկ Բաղդասարյանն է: Նրա անվան հետ են կապված այս մարզօջախի գրեթե բոլոր մրցանակային նվաճումները, ու մի տեսակ անսպասելի էր նրան տեսնելը դեռահաս մարզիկների հետ աշխատելիս: Ներկա պահին մարզադպրոցում մենապայքարային օլիմպիական այս մարզաձեւով զբաղվում են 134 սաներ, որոնց գրեթե կեսը դեռահասներ են: Գաղտնիք չէ, որ միայն սկսնակ մարզիկների համալրումով է պայմանավորված ցանկացած մարզօջախի հետագան, ուստի մեծ պատասխանատվությամբ է բռնցքամարտի այբուբենը երեխաներին սովորեցնում Գարիկ Բաղդասարյանը:

Related posts

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը