Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից:

Related posts

Քննարկվել են ՀՀ ԱԺ-ի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հնարավորությունները

Վեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Երիտասարդների օրակարգը՝ հանուն բարեկեցության