Փոխանակված գաղափարները ճանապարհ կհարթեն հարկային թափանցիկության օրակարգի ամրապնդմանն Ասիայի տարածաշրջանում. ՊԵԿ նախագահ

Ոչ ֆորմալ հանդիպում է անցկացվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ։

«Հաջորդող երկու օրերը գերհագեցած կլինեն․ մենք բազմաթիվ հնարավորություններ կունենանք քննարկելու հարկային թափանցիկության ողջ օրակարգը։

Վստահ եմ՝ փոխանակված գաղափարներն ու պատկերացումները ճանապարհ կհարթեն հարկային թափանցիկության օրակարգի ամրապնդմանն Ասիայի տարածաշրջանում»,-միջոցառմանն ընդգծել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՊԵԿ նախագահը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին