Փլուզում շշերի գործարանում. կան տուժածներ

Մարտի 9-ին՝ ժամը 14:26-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի շշերի գործարանում պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 2 արտադրամասում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան ԲԿ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Գյումրին մշակութային հարստությամբ. Թանգարանների գիշեր-2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք. Արայիկ Հարությունյան

Մեր շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող 8th Sharjah Masters 2025 միջազգային մրցաշարին