Փետրվարի 16-ին Հնդկական օվկիանոսում կսկսվեն Ռուսաստանի եւ Իրանի զորավարժությունները

Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն փետրվարի 16-ին:  Այդ մասին հայտնել Է հանրապետության բանակի մամուլի ծառայությությունը:

«Իրանի եւ Ռուսաստանի «Ծովային անվտանգության գոտի» զինավարժանքները կսկսեն վաղը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում»,- ասված Է հաղորդագրության մեջ: 2019 թվականի դեկտեմբերի վերջին Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ռազմածովային զորվարժություններ են տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում: Զորավարժությունները տեւել են չորս օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

ԱԱԾ-ում նոր կենտրոն կստեղծվի․ նախատեսվում է սահմանել աշխատակիցների վարձատրության գործակիցները