Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոքրիկ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ կարդում է Հայոց պատմության երրորդ հատորի առաջին գիրքը:

«Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը: Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- հարցնում է վարչապետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ չէր ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։

Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։

Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»»,- գրել էր Աննա Հակոբյանը։

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը