Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

Հունվարի 18-ին՝ ժամը 17:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է Tesla մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ. Ե., ծնված 1995 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից