Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը:

Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:

Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան:

Նշվում է, որ Դուրովին, ի թիվս այլ մեղադրանքների, կարող է առաջադրվել նաև ահաբեկչության մեղադրանք:

Ֆրանսիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ մեսենջերը երկար տարիներ եղել է կազմակերպված հանցավորության համար թիվ մեկ հարթակը:

Դուրովի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն հայտնել է, որ Դուրովին կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ:

Լրատվամիջոցները հայտնում են՝ նրան կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում:

Toncoin կրիպտոարժույթը Դուրովի ձերբակալության լուրերի ֆոնին նվազել է ավելի քան 15%-ով: Այս մասին են վկայում Binance-ի տվյալները:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված Դուրովի ձերբակալության հետ՝ ՌԴ դեսպանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի պարզաբանման նպատակով:

Related posts

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի