Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում սանիտարական անցաթղթի դեմ բողոքի ակցիա է անցկացվել: Ակտիվիստներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել՝ փոխանցում է РИА Новости-ն:

Այսօր Փարիզում կազմակերպվել են մի քանի ակցիաներ, որոնցից մեկի մեկնարկը տրվել է մետրոյի «Վիլյե» կայարանի մոտակայքում, ցուցարարները շարժվել են Բաստիլի հրապարակի ուղղությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձով հայտարարել էր հակակորոնավիրուսային միջոցառումների խստացման մասին: Որոշման համաձայն՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կենտրոններում, օդանավերում ու գնացքներում անհրաժեշտ կլինի ներկայացնել պատվաստման կամ կորոնավիրուսի բացասական թեստի սանիտարական անցաթուղթ:

Related posts

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը