Փարիզում ապրուստի թանկացման դեմ զանգվածային ցույցեր են

Փարիզում ապրուստի թանկացման դեմ զանգվածային ցույցի ժամանակ մի խումբ ագրեսիվ տրամադրված ցուցարարների և երթը ուղեկցող ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

 

 

Նախօրեին երթի կազմակերպիչներից մեկի՝ «Անհնազանդ Ֆրանսիա» քաղաքական շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը Ouest-France-ին ասել էր, որ դատապարտում է բռնության դրվագները, որոնք խուլիգանները կարող են հրահրել ցույցի ժամանակ։ Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումը «կարող է շահավետ լինել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար», բայց ոչ ցուցարարների համար։

 

Երթի մասնակիցները բղավում են գնաճի և էներգետիկ ճգնաժամի պայմաններում կառավարության գործողությունները քննադատող կարգախոսներ, ինչպես նաև պահանջում են սառեցնել էլեկտրաէներգիայի և գազի գները, բարձրացնել սոցիալական նպաստների նվազագույն չափը, չբարձրացնել կենսաթոշակային տարիքը և բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։

 

Մելենշոնը Twitter-ում գրել է, որ ցույցին մասնակցում է 140 հազար մարդ։ Միաժամանակ երկրի ՆԳՆ-ն կանխատեսել էր մոտ 30 հազար մարդու մասնակցություն։ Հանրահավաքը կազմակերպած ձախ քաղաքական կուսակցությունների ակտիվիստներից ու համակիրներից բացի, ցույցի մասնակիցների թվում կան նաև արհմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Related posts

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը