Փարիզի Սենա գետի կամուրջներից մեկը ողողվել է հայկական եռագույններով

Ֆրանսիահայերը հերթական բողոքի խաղաղ ցույցն են անցկացրել Փարիզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս անգամ հավաքի ակցիայի մասնակիցները հայկական եռագույններով են ողողել Փարիզի կենտրոնում Սենա գետի վրա առկա կամուրջներից մեկը:

Ֆրանսիահայերը պահանջում են կանգնեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող լայնածավալ պատերազմը, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը:

Նմանօրինակ բողոքի ցույցեր են անցկացվել Փարիզում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների հարակից տարածքներում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի շենքի դիմաց: Բազմամարդ խաղաղ հավաքներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Related posts

Քանի՞ երկիր կգնի Գյումրիում ստեղծված անօդաչուները

ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր Հովհաննիսյան

Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը