Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակները վերաբացվել են հանրության համար. Մակրոն

Հրդեհից վեց տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակները վերաբացվել են հանրության համար՝ X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահը:

«Շատ շնորհակալ եմ ավելի քան 2000 արհեստավորներին և վարպետներին, որոնք եկել են ամբողջ Ֆրանսիայից: Նրանց հանճարի շնորհիվ տաճարը վերագտավ իր երբեմնի շքեղությունը և կրկին առաջարկում է հիասքանչ տեսարաններ դեպի Փարիզ»,- նշել է Էմանուել Մակրոնը։

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին։ Այցելուների մուտքը շենք փակվել էր։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տևական վերանորոգումից հետո, տեղի ունեցավ տաճարի բացման հանդիսավոր արարողությունը, թույլատրվեց նաև այցելուների մուտքը։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը