Փաշինյան-Պուտին հանդիպումը մեկնարկել է

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են, զգայուն։ Եթե հասնենք լուծման, ապա դա օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ողջ տարածաշրջանին։ Դրանում շահագրգռված են շատ պետություններ, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով»,- հանդիպման մեկնարկին ասել է Պուտինը:

Փաշինյանն էլ վերահաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավասության պահպանման պայմանով:

«Մենք պատրաստ ենք նրան, որ և սահմանային, և մաքսային ծառայությունները ապահովեն բոլոր տրանսպորտային միջոցների՝ երկաթուղային շարժակազմերի բնականոն անցումը Հայաստանի տարածքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին Հայաստանի երկաթուղային շարժակազմերի համար կբացվի Նախիջևանով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Իրան։ Ակնկալում ենք, որ այդ հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ պահպանելով երկրի ինքնիշխանությունը»,- նշել է վարչապետը։

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը