Փաշինյանն ընդունել է Էնդրյու Շոֆերին ու կարևորել ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Related posts

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև

Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. Կալաս

Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր