Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Արցախին և հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Related posts

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան