Փաշինյանը և Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում. Չավուշօղլու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մեր հատուկ ներկայացուցիչները չորս անգամ հանդիպել են։ Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է թուրք նախարարը:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։

«Մենք Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլեր ենք ձեռնարկում»,- ասել է Չավուշօղլուն:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է