Փաշինյանը Մեղրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Թումանյանին Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու նպատակով:

Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվել է: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով:

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը