Փաշինյանը հայտնեց Պրահայում Ալիևի հետ քառակողմ և Էրդողանի հետ երկկողմ հանդիպման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում՝ տեղեկացնելով, որ Չեխիայի մայրաքաղաքում նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այդ շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի, սրանք կլինեն հիմնական հանդիպումները, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Related posts

2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91,4 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշը. Վարդապետյան

Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով