Փաշինյանը՝ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցում տրամադրելու բանաձևի մասին

Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածներին փոխհատուցում տրամադրելու հարցին: Ըստ նրա՝ պետք է մշակել սկզբունք, վերհանել օբյեկտիվ տվյալներ, ասենք՝ ըստ հեղեղի ուժգնության գոտիների՝ 1 քառակուսի մետրի համար ստանդարտ բանաձև, և դրա հիման վրա փոխհատուցում տրամադրել:

«Պետք չէ տարածք բացել, որպեսզի պարզվի հեռուստացույցը, որը վնասվել է, 200 հազար դրա՞մ արժեր, թե՞ 3 մլն դրամ: Մեզ չի հետաքրքրելու դա: Մենք չպիտի մտնենք նման բաների մեջ: Բնակարանը տուժել է, մենք գործակիցը տալիս ենք, որովհետև մեկի աթոռը կարող է կաղնու փայտից լինել, մյուսի աթոռը կարող է ավելի թանկ է կամ ավելի էժան փայտից է, մեկի աթոռը կարող է 50 տարվա արտադրության է, մյուսինը՝ 3: Բնական աղետ է, մենք պիտի քառակուսի մետրով ասենք, որ մենք 1 քառակուսի մետրի համար փոխհատուցում ենք այսքան, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Համաձայն վարչապետի հանձնարարության՝ Քաղաքաշինության կոմիտեն արդեն իսկ բանաձևը մշակել է, հանձնաժողովում կքննարկվի, և առաջիկայում կներկայացվի վերջնական տարբերակը:

Related posts

Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Оգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան