Ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոhելու փորձն անպատիժ չի մնա․ Կավելաշվիլի

Ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոհելու երեկվա փորձը «անպատիժ չի մնա»։

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Վրաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ընտրությունների միջոցով», – հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նա նշել է, որ անկարգությունների մասնակիցներին ուղղորդել են օտարերկրյա հետախուզական գործակալությունները։

Միևնույն ժամանակ, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամների ձերբակալության մասին։

Ինչպես հայտնել ենք՝ Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները, ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ հոկտեմբերի 4-ին վրացական ընդդիմությունը փորձել է Թբիլիսիում «Մայդան» անցկացնել ՏԻՄ ընտրությունների օրը։

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ