Ցուկերբերգը խոստացել է Facebook-ին և Instagram-ին «վերադարձնել խոսքի ազատությունը»

META ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոստացել է Facebook և Instagram սոցիալական հարթակներին «վերադարձնել խոսքի ազատությունը»:

«Մենք կվերադառնանք մեր արմատներին, կկենտրոնանանք սխալները նվազագույնի հասցնելու վրա, կհեշտացնենք բովանդակություն հրապարակելու կանոնները և կվերականգնենք մտքերի արտահայտման ազատությունը մեր հարթակներում»,- նշել է Ցուկերբերգը:

Նա հավելել է, որ առաջին հերթին կփոխվի փաստերի ստուգման առկա ընթացակարգը, և դա կսկսվի ԱՄՆ-ից: «Նույնիսկ եթե գրառումների 1 %-ն է գրաքննվում, դա ազդում է միլիոնավոր օգտատերերի վրա: Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ սխալներն ու գրաքննությունը չափազանց շատ են»,- ասել է META-ի տնօրենը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում նախագահի վերջին ընտրությունը դարձել է «մշակութային ջրբաժան», և քննադատել է այն սահմանափակումները, որոնք մինչ այժմ գործում են իր հարթակներում:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում