Ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար. Զախարովա

Մենք հարցականի տակ չենք դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու սեփական արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը անդամ պետություններին հնարավորություն է տալիս դուրս գալ ՀԱՊԿ-ից:

«Որքան տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ կրկնվող մեղադրանքներին՝ այնտեղ անդամակցության հետ կապված որևէ նոր քայլ մեր գործընկերները չեն ձեռնարկել: Հիմք ենք ընդունում այն, որ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, և պետք է կրի համապատասխան պարտավորությունները, այդ թվում՝ 1992 թ. Հավաքական անվտանգության պայմանագրով, 2002 թ. կազմակերպության կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Զախարովան:

Նա հավել է, որ ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան