Տոկիո-2020. Հովահաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և մտավ 1/4 եզրափակիչ

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ երկրորդ հաղթանակը և շարունակում է պայքարը մեդալների համար:

Մեր 63 կգ քաշային մարզիկն այսօր 1/8 եզրափակիչ մարտում հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: Առաջին ռաունդը չնայած ավարտվեց մրցակցի առավելությամբ, սակայն 2-3-րդ ռաունդներում վստահ հաղթանակներ տարավ Հովհաննես Բաչկովը:

Արդյունքում, մեր բռնցքամարտիկը 4:1 ընդհանուր հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի ախոյանին և մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ Հովհաննես Բաչկովը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովի հետ, որը ընթացիկ մարտում 5:0 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմանովին: Այդ մրցամարտը նախատեսված է օգոստոսի 3-ին: Հաղթանակի դեպքում Հովհաննես Բաչկովը կապահովի օլիմպիական մեդալ:

Related posts

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը Ստամբուլում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում

ՀՀ ամենահին մարզական կառույցը՝ 100 տարեկան