Տոկիոյում ռեկորդ Է սահմանվել ամռան շոգ օրերի թվով

Տոկիոյում շոգ օրերի թիվը, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում Է Ցելսիուսի 35 աստիճանից վեր, այս տարի կազմել Է 14: Օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել Է Ազգային օդերեւութաբանական վարչությունը: Դա ամենաբարձր ցուցանիշն Է դիտարկումների ամբողջ ընթացքում, որոնք սկսել են անցկացնել 1875 թականին:

Նախորդ ռեկորդները, երբ շոգ օրերի քանակը կազմել Է 13, արձանագրվել են 2010 եւ 1995 թվականներին: Տոկիոյում շոգ եղանակը հաստատվել Է հունիսի վերջին անձրեւների սեզոնի ավարտից հետո: Մայրաքաղաքի տարածաշրջանի համար անձրեւների այս սեզոնը դարձել Է ամենակարճատեւը 1951 թվականից ի վեր, երբ ճապոնացի օդերեւութաբաններն սկսել են նման վիճակագրություն վարել: Հենց այդ ժամանակ Ճապոնիայի արեւելքի Իսեսակի քաղաքում սահմանվել Է համազգային ռեկորդ հունիսի համար՝ Ցելսիուսի 40,1 աստիճան: Հուլիսին եւ օգոստոսի սկզբին շոգ եղանակը բացառությամբ ուժեղ անձրեւների կարճատեւ շրջաններից շարունակել Է գերակշռել գործնականում Ճապոնիայի բոլոր տարածաշրջաններում: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում ավելի քան 14 հազար մարդ Է հոսպիտալացվել ջերմահարվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար

«Պիցցա Տաշիրի» ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ