Տոկաևը Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն անվանել է հեղաշրջման փորձ

ST PETERSBURG, RUSSIA - DECEMBER 28, 2021: Kazakhstan's President Kassym-Jomart Tokayev takes part in an informal CIS summit at the Boris Yeltsin Presidential Library. Yevgeny Biyatov/POOL/TASS Ðîññèÿ. Ñàíêò-Ïåòåðáóðã. Ïðåçèäåíò Êàçàõñòàíà Êàñûì-Æîìàðò Òîêàåâ âî âðåìÿ íåôîðìàëüíîé âñòðå÷è ðóêîâîäèòåëåé ãîñóäàðñòâ – ó÷àñòíèêîâ Ñîäðóæåñòâà Íåçàâèñèìûõ Ãîñóäàðñòâ â Ïðåçèäåíòñêîé áèáëèîòåêå èì. Á.Í. Åëüöèíà. Åâãåíèé Áèÿòîâ/POOL/ÒÀÑÑ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական ​​հեղաշրջման փորձ էին: Այս մասին նա ասել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում՝ հաղորդում է ТАСС-ը։

Ըստ նրա՝ Ղազախստանում անկարգությունները պատրաստվել են երկար ժամանակ և սկսվել են «միասնական հրամանով»։

Տոկաևը հայտարարել է նաև Ղազախստանում անկարգություններին ահաբեկիչների անմիջական մասնակցության մասին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների, որոնք գործել են առանձնակի դաժանությամբ. երկու իրավապահ գլխատվել է։ «Ղազախստանն ավելի ուշ աշխարհին կներկայացնի ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման ապացույցներ»,- ընդգծել է Տոկաևը։

Նախագահը վստահեցրել է, որ Ղազախստանում զինված ուժեր երբեք չեն օգտագործվել և չեն կիրառվի խաղաղ ցուցարարների դեմ։

Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարներին՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում ցուցաբերած օգնության համար: Ըստ նրա՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի առաքելությունը արդիական ու արդյունավետ է:

ՀԱՊԿ հանդիպման ժամանակ Տոկաևն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ժամկետները։

Related posts

Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը

Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրեջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը