Տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են:

«Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ։

 

Related posts

Ընտրակաշառքի և բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով 3 անձի գործն ուղարկվել է դատարան

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ համայնքային ոստիկանների ու պարեկների միջոցառումների արդյունքում