ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 87 քաղաքացի:

Տավուշի մարզի Իջևան համայնքում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 10 հազար 3, ՀՅԴ-ի օգտին՝ 1964 քաղաքացի: Իջևանում 33 հազար 9՝ ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 հազար 383 մարդ:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս իշխող ուժը վստահ հաղթանակ է տարել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4 հազար 4 մարդ, ՀԱԿ-ի օգտին քվեարկել է 218, ԲՀԿ-ի օգտին՝ 705՝ ընտրող: Ստեփանավանում 13 հազար 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 հազար 107-ը:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի