Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցում է, նրա ինքնազգացողությունը լավ է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14-ին, սրտամկանի կաթվածի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, և նրա ինքնազգացողությունը լավ է:

«Պարոն Մուկուչյանը հոսպիտալացված է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս պահին ինքնազգացողությունը լավ է», – պարզաբանեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

«Վատ տղաները»՝ սիրո ու ընտանեկան խառնաշփոթի մասին