Տիգրան Գաբրիելյանն ազատվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից, երկու ՇՄ նախարարի տեղակալներ՝ վերանշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Մեյմարյանը վերանշանակվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մեյմարյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանին վերանշանակել էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արա Մկրտչյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Մկրտչյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետը որոշում է ստորագրել ՇՄ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել