Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին

Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին:

Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:

«Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019 թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով:

Related posts

ԱԱԾ-ն մեր պետության լինելության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է. վարչապետ

Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն, հաջողությամբ չեզոքացված են. վարչապետ

ՊԵԿ նախագահը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին