Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ Հայաստանի ընդհանուր ակտիվ ծրագրային պորտֆելը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է, հատկացումների մասով միջին կատարողականը՝ մոտ 68 %:

ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի՝ տեսակապով անցկացվող գնահատման ժամանակ քննարկվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Ի թիվս այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներկայիս փուլին։

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը։

Related posts

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ