Տեսչական մարմինը «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 20 տաքսի

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։

Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մամինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել բացառապես սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։

Related posts

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին