Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը. հայտնի է՝ երբ

2025 թվականի մարտի 14-ին տեղի կունենա 2025 թվականի առաջին Լուսնի խավարումը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ մանրամասնելով.

«Դա կլինի Լուսնի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ավստրալիայի մեծ մասում, Արևմտյան Եվրոպայում, Արևելյան Ասիայում, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում, Արկտիկայում և Անտարկտիդայում:

Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 07:57-ին և կավարտվի 14:00-ին: Դրա տևողությունը կկազմի 6 ժամ, իսկ լրիվ խավարումը կդիտվի 10:26-ից մինչև 11:31-ը։ Խավարման առավելագույն փուլը կդիտվի 10:58-ին։ Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը կստանա բնորոշ կարմրավուն երանգ, պայմանավորված Երկրի մթնոլորտում արևի լույսի բեկումով։ Այդ երևույթը հաճախ անվանում են «արյունոտ լուսին»:

Հայաստանում լուսնի ամբողջական խավարումը տեսանելի չի լինի, քանի որ այն տեղի կունենա ցերեկային ժամերին և Լուսինը կլինի հորիզոնից ցածր»։

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին