Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև TRIPP նախագծերի իրականացման շուրջ:

Related posts

Խաղողի մթերում, համայնքային ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ Կառավարության հերթական նիստը

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին