«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ

«Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

2021թ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ:

Նախարարը նշեց, որ ներկա պահին քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով, «Տելեգրամ» ալիքով: Ըստ Ղազարյանի՝ դա այսօր ամենադժվարն ու խնդրահարույցն է իրենց համար:

«Դրա հետ կապված ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Եվ մոտ ժամանակներս դրա մասին կլսեք»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նախաձեռնված քրեական վարույթով անցնում է 250 անձ:

Related posts

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Որոշ ուժերի դուր չի գալիս Մոսկվայի և Բաքվի ռազմավարական դաշնակցությունը. Զախարովա

ՀՀ-ն ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87 տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ շահաբաժին՝ սկսած 2022-ից. վարչապետ