«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրովը հայտնել է՝ ինչ նպատակով

«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների։

Այս մասին հայտարարել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը։

«Մենք թարմացրել ենք ծառայությունների մատուցման մեր պայմանները և գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի ապահովենք դրանց համապատասխանությունն ամբողջ աշխարհի պահանջներին։ Այս միջոցն ընդունվել է հանցագործներին«Տելեգրամ»-ի որոնողական համակարգի չարաշահումներից զերծ պահելու համար։

Որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար։ Թույլ չենք տա չարագործներին՝ խաթարել մեր հարթակի ամբողջականությունը, որից օգտվում է գրեթե 1 միլիարդ օգտատեր»,- գրել է Դուրովը։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը