Տաքսու վարորդը ատրճանակի սպառնալիքով ուղևորից գումար է վերցրել

Օգոստոսի 19-ին` ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել է 1400 դրամը:

«Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վարորդի ինքնությունը: Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2.10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան