Տարեվերջին Տաջիկստանում կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը

Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Մարտի 10-ին այս մասին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները:

«Հանդիպման ընթացքում կայացել Է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի շուրջը, քննարկվել են լայն շրջանակի հարցեր կազմակերպության գործունեության բոլոր հանգուցային ուղղությունների վերաբերյալ:

Նախարարն ընդունել Է հրավերը ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս տավրա մայիսին Դուշանբեում կայանալիք հերթական նիստին:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաեւ հայտնել են համագործակցության պատրաստակամություն կազմակրեպության հետագա ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 9 – 10-ն այցով գտնվում Է Ղազախստանում: Սպասվում Է, Զասին կընդունի հանրապետության նախագահ Քասմ Ժոմարտ Տոկաեւը:

ՀԱՊԿ-ն ստեղծվել Է 2002 թվականին եւ միջազգային տարածաշրջանային կազմակերպություն Է , որի կազմի մեջ Ղազախստանի հետ մեկտեղ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Ներկայումս կազմակերպությունում նախագահում Է Տաջիկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Հակադիր ակցիաներ ԱԺ-ի դիմաց՝ Մատվիենկոյի Հայաստան այցի ֆոնին

2023 թվականի համեմատ Դատախազության բյուջեն ավելացել է 172 միլիոն դրամով