Տաջիկստանը հերքել է իր քաղաքացիների մասնակցությունը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը

Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունը կեղծ է. Դուշանբեն Ռուսաստանի իշխանություններից նման տվյալներ չի ստացել:

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հիմնվել Ռուսաստանի պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության վրա: Գերատեսչությունից նշել են որ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է վնաս հասցնել Տաջիկստանի քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս:

Լրատվամիջոցները շարունակում են գրել, որ ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալվել են Տաջիկստանի քաղաքացիներ:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձի, այդ թվում՝ համերգասրահում տեղի ունեցածին մասնակցած 4 ահաբեկչի ձերբակալության մասին: Այդ մասին հայտնել են Կրեմլից:

Related posts

Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին