Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով

Տաջիկստանի վարչապետի խոսքով, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է։ Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան հորդորել է դիվանագիտական ճանապարհով շուտափույթ կարգավորել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին, ազգային «Խովար» լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ։
Ռասուլզոդան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրացման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ կարևոր է կանխել հետագա սրացումն ու գործընթացը հնարավորինս արագ վերադարձնել քաղաքական ու դիվանագիտական հուն։
Տաջիկստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ տարբերակը ընդունված փաստաթղթերի հիման վրա երկխոսության միջոցների արդյունավետ կիրառումն է։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա