Տանիքից պարանով իջնելու պահին գողը ընկել է 3-րդ հարկի պատշգամբ․ բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է

Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում:

Այս մասին հայտնել են ոստիկանությունից։

Այլ կերպ ասած` մարդուն հարկավոր է եղել ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ է եղել: Հաղորդումը փոխանցվել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Բացատրական աշխատանքի արդյունքում փակ տան բնակիչը տվել է հաղորդում: Գիշերվա ժամը 1-ին նրան էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր տան պատշգամբ վերևից մարդ է ընկել:

Պարզվել է, որ այդ մարդը շենքի տանիքից ցանկացել է պարանով իջնել ու գաղտնի մուտք գործել նշված բնակարան, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Իրավապահները պարզել են պարանից ընկածի ինքնությունը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա տղամարդը ժամը 1.50-ին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Related posts

Հրդեհ Քարակերտ գյուղում

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Ջրային պարեկային ծառայությունը հուլիսի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության