Վրաստանում սգո օր է՝ պետական դրոշները իջեցվել են

Հունվարի 9-ին Վրաստանում սգո օր է՝ կապված Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Գալիի շրջանում տեղի ունեցած ողբերգության հետ։ Ի նշան սգո՝ վարչական շենքերի պետական ​​դրոշները իջեցվել են։

Հունվարի 5-ին Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Նրանց կհուղարկավորեն այսօր՝ հունվարի 9-ին։ Ավագ աղջիկը ութ տարեկան էր, կրտսերը մեկ տարեկան էլ չկար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ողբերգության պատճառը եղել է անզգուշությունը։ Տատիկը որոշել է տունը տաքացնել փայտի վառարանի օգնությամբ, սակայն, ինչպես պնդում են հարազատները, կերոսինի փոխարեն սխալմամբ վերցրել է բենզինով տարան։

Related posts

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից