Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Ընտրատեղամասերը նախատեսվածի համաձայն բացվել են ժամը 08:00-ին և փակվել՝ 20:00-ին:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանի ամբողջ տարածքում խորհրդարանի ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 1768816 մարդ կամ գրանցված ընտրողների 50,6 տոկոսը:

Ընտրությանը մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Խորհրդարանում տեղ կստանան այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Քվեարկության առաջին արդյունքները հայտնի կդառնան ժամեր անց:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին