Վրաստանի իշխող կուսակցությունը հրաժարվել է խորհրդարանի արտահերթ նիստին մասնակցելուց

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ինտեգրվելու հարցերով խորհրդարանի արտահերթ նիստին, որը հրավիրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այդ մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահի առաջին տեղակալ Գիվի Միկանաձեն, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք կրկնում ենք, որ չենք նախատեսում մասնակցել արմատական ​​ընդդիմության կազմակերպած կեղծ, դիվերսիոն և ապարդյուն գործընթացին։ Ուստի մեր խմբակցության 81 անդամներից ոչ մեկը չի մասնակցի արտահերթ նիստին»,- ասել է Միկանաձեն։

Խորհրդարանի նստաշրջանը բացվում է լիագումար նիստով։ Լիագումար նիստի բացման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից կեսից ավելիի ներկայությունը։

Խորհրդարանի ավելի քան 50 ընդդիմադիր պատգամավոր դիմել էր Վրաստանի նախագահին՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու խնդրանքով։ Նրանք պնդում են, որ չնայած խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտին՝ օրենսդիրները պետք է հավաքվեն և քննարկեն ընթացիկ բարեփոխումները՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ նիստը պետք է գումարվի այն բանից հետո, երբ Եվրամիության հետ մերձեցման բարեփոխումների օրինագծերը մշակվեն համապատասխան հանձնաժողովներում և պատրաստ լինեն հաստատման։

Related posts

Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան

Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ