Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։
Ցուցարարները չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով խարդախության համար։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, Վրաստանի խորհրդարան կներկայացվի կառավարության կազմը՝ վստահության քվե ստանալու համար։
Այդ առնչությամբ վարչապետը բոլոր նախարարություններին խնդրել է սկսել աշխատանքը կառավարության ծրագրի վերջնական հստակեցման ուղղությամբ։ Կոբախիձեն նշել է, որ խորհրդարանին կներկայացվեն ինչպես կառավարության, այնպես էլ քառամյա ծրագրեր։

Related posts

«Վիվա Արմենիա»-ն ձեռք կբերի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել գործարքին

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ