Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստին

Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք բանակցություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ոչ, մենք չենք մասնակցի: Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախաձեռնությամբ 2020 թվականի վերջին հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի ուշ այն ստացավ «3+3» անվանումը։ Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այդ գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ ձևաչափին։ Վրաստանը, սակայն, հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հինգ երկրի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։ Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան