Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ Սինգապուրի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրելու և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Սինգապուրի բարգավաճման ուղին նոր վերելքների հասցնելու գործում»:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ