Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ

ՌԴ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով տուժածների թվի աճի մասին։

«Ապակի բեկորները վնասել են 3 հոգու, որոնց տեղում օգնություն է ցուցաբերվել. մարդիկ հրաժարվել են հոսպիտալացումից»,- գրել է Գուսևը Telegram-ի իր ալիքում։

«Տեղում աշխատում են ԱԴԾ-ն, ԱԻՆ-ը և այլ հատուկ ծառայություններ, ես խորհրդակցություն եմ անցկացնում՝ միջադեպը վերլուծելու համար»,- նշել է նա։

Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ ուրբաթ Վորոնեժի Բելինսկի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել։

Related posts

Գերմանիայից Հայաստան օդային ճանապարհով ներմուծվել են տոհմային երինջներ

Հոկտեմբերի 1-ին ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված