Վնասվել է գազատար. Ուրցաձորում գազամատակարարումը դադարեցվել է

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի հետևանքով դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։50-ից, դադարեցվել է (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ 8 ժամ) Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի գազասպառողների, «Դեյվ», «Սահակյանշին» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ